Մասնագետն անվանել է դպրոցականների համար ընդմիջման լավագույն ուտելիքը
Ժամանց
Ընդմիջումների ժամանակ ավելի լավ է հրաժարվել ֆերմենտացված կաթնամթերքից և թխվածքաբլիթներից։ Լավագույնն է աշակերտի համար ընկուզեղենն է, պանիրը կամ միրգը, «Вечерняя Москва»-ին ասել է սննդաբան Նուրիա Դիանովան։
Դպրոցականի համար նախաճաշ պատրաստելիս՝ հարկ է հիշել, որ երեխային պետք չէ նրբերշիկով սենդվիչներ կամ փչացող այլ մթերքներ տալ։
«Ջերմաստիճանի առումով ամենաանվտանգ խորտիկը ընկույզով համակցված մրգերն են։ Դրանք չեն փչանում և դիմանում են ցանկացած ժամանակ: Պետք է երեխայի հետ դպրոց ուղարկել միրգ՝ ընկուզեղենով, կամ վերջինիս փոխարեն՝ մի կտոր պանիր կարող է լինել»,- բացատրել է սննդաբանը։
Պետք է զգույշ լինել ածխաջրածնային նախուտեստների հետ, ինչպիսիք են քաղցր թխվածքաբլիթները: Ավելորդ շաքար պարունակող մթերքներ ուտելու սովորությունը կարող է հանգեցնել գիրության, նյութափոխանակության խանգարումների և շաքարախտի:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան