Եվրոպացիները հոգնել են հակառուսական պատժամիջոցներից. Բորել
ԱշխարհԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը խոստովանել է, որ եվրոպական մի շարք երկրների քաղաքացիներ հոգնել են հակառուսական պատժամիջոցներից և նրանց մտավախություններից՝ կապված առաջիկա ձմռան հետ՝ ռուսական գազի սահմանափակումների համատեքստում:
Միաժամանակ, պաշտոնյան կոչ է արել թույլ չտալ, որպեսզի Ռուսաստանը օգտագործի եվրոպացիների այդ մտահոգությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պետք է խոսենք մեր քաղաքացիների հետ և բացատրենք, թե ինչպես ենք տեսնում մեր պատասխանատվությունը Ուկրաինայում առկա ճգնաժամի պայմաններում, ինչպես նաև ընդգծենք մեր ջանքերի կարևորությունը՝ Ռուսաստանից էներգետիկ կախումը չեզոքացնելու առումով»,- շեշտել է Բորելը: