ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) 

Փաշինյանի հերթական «դավերը» Մոսկվայի դեմ. ռուսական կապիտալը ՀՀ-ում՝ հարվածի տակ

Վերլուծական

Հայաստանում  այս տարվա աշնանը բրիտանա-նիդերլանդական Shell էներգետիկ խոշոր ընկերությունը կգործարկի բենզալցակայանների ցանց: Այս մասին հայտնի դարձավ ամիսներ առաջ, և շատերն այդ ժամանակ կարծիք հայտնեցին, որ հենց այս ընկերության միջոցով է ադրբեջանական բենզինը մտնելու հայկական շուկա: Shell-ը երկար տարիներ տնօրինել է Ադրբեջանի խոշորագույն ԻՆԱՄ հանքավայրի 25%-ը, այնուհետև այն վաճառելով կորեական ընկերություններին`  շարունակում է մեծ ազդեցություն ունենալ Ադրբեջանի էներգետիկ կոնյունկտուրայում: Սակայն, արդյո՞ք Հայաստանի իշխանությունների գլխավոր նպատակըն այս դեպքում ադրբեջանական բենզինը զարտուղի ճանապարհով Հայաստան բերելն է:

Գաղտնիք չէ, որ շաբաթներ առաջ Հայաստանի ԱԳՆ պատվիրակությունը գտնվում էր ԱՄՆ-ում, որտեղ ստորագրվել են մի շարք կարևորագույն փաստաթղթեր և ձեռք են բերվել համաձայնություններ: Հանդիպումների արդյունքում տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Վաշինգտոնում ստորագրված հայ-ամերիկյան փաստաթղթերը կնպաստեն Հայաստանի էներգետիկ անվտանգությանն ու անկախությանը: ԱՄՆ Պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսն էլ, մայիսի 3-ին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով հուշագրին, հայտարարեց, թե Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ մատակարարումները։ Խոսք գնաց անգամ այն մասին, որ Երևանը քննարկում է հայկական նոր ԱԷԿ-ի կառուցման գործում ամերիկյան մասնակցության հարցը։ Երեկ էլ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը հանդիպել էր ԱՄՆ միջուկային էներգետիկայի կոմիտեի փոխնախագահի հետ: Արդյո՞ք պատահական էր այս հանդիպումը, թերևս ոչ:

Այսինքն, ստացվում է՝ Հայաստանը Արևմուտքի հետ համաձայնեցրած փորձում է այնպես դիվերսիֆիկացնել իր էներգետիկ շուկան, որպեսզի դրա արդյունքում շուկայից դուրս մղվի կամ էականորեն կրճատվի ռուսական կապիտալը: Հետևաբար սա ոչ միայն կոմերցիոն հարց է, այլ առաջին հերթին աշխարհաքաղաքական, քանի որ սրանով Հայաստանի իշխանությունները բավականին լուրջ հարված են հասցնելու «Ռոսնեֆտ»-ին, որը հանդիսանում  է ՀՀ հիմնական մատակարարը այս պահին: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արձանագրել էր, որ Հայաստան ներմուծվող բենզինի և դիզելային վառելիքի գերակշիռ մասը հայաստանյան ներմուծողները ձեռք են բերում «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ից, որը հանդիսանում է Ռուսաստանի նավթաարդյունաբերության առաջատար «ՆԿ «Ռոսնեֆտ» ՀԲԸ դուստր ձեռնարկությունը: Այլ կերպ ասած՝ «Ռոսնեֆտ-Արմենիա»-ն միջնորդ կազմակերպություն է հայաստանյան ներմուծողների և ռուսական «ՆԿ «Ռոսնեֆտ»-ի միջև: 

Սակայն, սա միակ հարվածը չէ ռուսական կապիտալին: Փաշինյանի կաբինետի անդամների՝ ԱԽ քարտուղարի վերջին մի քանի և ՊՆ նախարարի այսօր տեղի ունենալիք այցը Վաշինգտոն նույնպես բավական խորհրդանշական է: Փաշինյանը փորձում է դիվերսիֆիկացնել նաև զենքի մատակարարման ոլորտը, իսկ մենք գիտենք, որ ՀՀ զենքի մատակարար մինչ այս պահը հիմնականում հանդիսանում էր հենց ՌԴ-ն:

Բնականաբար, ՌԴ-ում քաջ գիտակցում են, թե ուր են տանում իրադարձությունների զարգացումները և պատահական չէ, որ թե՛ Փաշինյանը, թե՛ Միրզոյանը այսօր կանչվել են ՌԴ: Մոսկվան փորձում է հասկացնել Փաշինյանին, որ վերջինիս քայլերն անհետևանք չեն մնալու: Ուշագրավ է, որ այդ ֆոնին կրկին ակտիվանում են խոսակցությունները, որ քաղաքականություն է պատրաստվում վերադառնալ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Սա՞ էլ է Մոսկվայի մեսիջը Նիկոլ Փաշինյանին՝ ցույց կտա ժամանակը...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները
Ամենադիտված