Սկանդալ. «Օստանկինո»-ի շենքի վրա Պուգաչովային վիրավորող գրություն է հայտնվել (տեսանյութ)
Ռուսաստան
Մոսկվայի «Օստանկինո» հեռուստակայանի շենքի ճակատին նկատվել է ռուսական էստրադայի աստղ, պրիմադոնա Ալլա Պուգաչովային ուղղված վիրավորական գրությունը՝ վազող տողի տեսքով:
Տեսանյութում երևում է, որ շինության վրա երևում է վազող տողը՝ հետևյալ անպարկեշտ բովանդակությամբ.
«Ալլա, որտեղ ես .... ամուսնուդ»:
Հեռուստաալիքում պաշտոնապես ձեռնպահ են մնացել մեկնաբանել տեղի ունեցածը: Հատկանշական է, որ նույն «Օստանկինո»-ի շենքի ճակատին Պուգաչովային անվանարկող մեկ այլ վազող տող հայտնվել էր այս տարվա մայիսին: Նշվում է, որ նման քայլի պատճառը կարող է լինել ճանաչված արտիստուհու երկարամյա բացակայությունը Ռուսաստանից:
Պուգաչովան Մոսկվա է վերադարձել օգոստոսի վերջին՝ հայտնելով, որ հանգիստն անցկացրել է արտերկրում, նաև անցել բուժման կուրսեր: Մինչդեռ Պրիմադոնայի ամուսինը՝ ռուսական շոուբիզնեսի հումորիստ Մաքսիմ Գալկինը տեսանյութ է հրապարակել Ավստրալիայից և, ըստ ամենայնի, մտադիր չէ առայժմ վերադառնել Ռուսաստան:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)