Խերսոնի դեմ հակահարձակման ժամանակ ուկրաինացի գնդապետ է զոհվել
ԱշխարհԽերսոնի դեմ հակահարձակման ժամանակ ռուսական բանակի հրետակոծության տակ է ընկել և զոհվել Ուկրաինայի զինված ուժերի գնդապետ Անդրեյ Օմելչենկոն:
Այս մասին հայտնում է «Ռազմական տեղեկատու»-ի տելեգրամյան ալիքը՝ ուկրաինական լրատվամիջոցներին հղումով:
Հարձակման վայրը չի նշվում:
Ըստ լրագրողների՝ Օմելչենկոն 2014 թվականից մասնակցել է Դոնբասի հակամարտությանը: