Ռուսաստանի ապագան կապված է Արկտիկայի հետ. Պուտին
Համաշխարհային ՄամուլՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կամչատկայում ընթացող բնապահպանական ֆորումի մասնակիցների հետ զրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի ապագան կապված է Արկտիկայի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ ՌԴ նախագահի խոսքով՝ Արկտիկան նախ պետք է մաքրել բեկորներից։
«Ժամանակին Լոմոնոսովն ասում էր, որ Ռուսաստանի ապագան պատկանում է Սիբիրին, հիմա, առանց որևէ չափազանցության, կարելի է ասել, որ Ռուսաստանի ապագան մեծ մասամբ, ամեն դեպքում, կապված է Արկտիկայի հետ։ Եվ առաջին բանը, որ պետք է անել, այն մաքրելն է այն ամենից, ինչ կուտակվել է այնտեղ մարդկային կյանքի նախորդ տասնամյակների ընթացքում», - ասել է Պուտինը:
Նրա խոսքով, Ռուսաստանն ունի և՛ տնտեսական նպատակներ Արկտիկայում, և՛ երկրի պաշտպանունակությունն ապահովելու ու արտակարգ իրավիճակների կանխարգելման նպատակներ, ուստի Հյուսիսային ծովային երթուղին կշարունակի զարգանալ տարածաշրջանում, ինչպես նաև խոշոր տնտեսական նախագծեր սահմանել՝ ներառյալ էներգետիկ ոլորտը։