Ովքեր և ինչու են Հռոմի պապին խորհուրդ տալիս հրաժարվել ՌԴ և Ուկրաինա այցելելուց
ԱշխարհՀռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ բժիշկներն իրեն խորհուրդ են տալիս չեղարկել սեպտեմբերյան այցը Ղազախստան, ինչպես նաև հրաժարվել մոտ ապագայում Ռուսաստան և Ուկրաինա այցելել առողջական խնդիրների պատճառով:
«Այցիս հետ կապված հարցը օդում կախված է: Դեռ չգիտեմ...Ես հիմա չեմ կարող գնալ, որովհետեւ Կանադա այցից հետո ծնկիս ապաքինումը դանդաղել է, և բժիշկներն ինձ արգելել են»,- ասել է կաթոլիկ եկեղեցու հովվապետը CNN Portugal-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, բժիշկներն թույլ չեն տալիս իրեն մեկնել Ղազախստան, որտեղ սեպտեմբերի 14-15-ը տեղի կունենա համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 7-րդ նիստը: