Զելենսկին և Մակրոնը կրկին քննարկել են պատերազմի ընթացքը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը տևել է շուրջ 2 ժամ:
Այդ մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում:
Զելենսկին իր ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացրել է ռազմաճակատում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին:
«Խոսել ենք Ֆրանսիայի կողմից տրվելիք լրացուցիչ պաշտպանական օգնության մասին, ինչպես նաև մտքեր փոխանակել Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի առաքելության արդյունքների վերաբերյալ»,-գրել է Ուկրաինայի ղեկավարը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու