Ուկրաինայի պաշտպանության նախարարն անհետաձգելի խնդրանքով դիմել է ՆԱՏՕ-ին
ԱշխարհԱրձագանքելով Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի խնդրանքին՝ ՆԱՏՕ-ն իր անդամ երկրներին կոչ է արել ձմեռային սարքավորումներ և համազգեստ տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին:
Այդ մասին գրում է Spiegel պարբերականը:
Նշվում է, որ դեռևս այս տարվա հուլիսի վերջին Ռեզնիկովը նամակ էր հասցեագրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, որում խնդրել էր ուկրաինական բանակի 200 հզր զինծառայողների համար անհապաղ տրամադրել ձմեռային համազգետ և ձմեռային վրաններ: