Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է համացանցում իր ատամների վերաբերյալ քննադատություններին
ԱյլRT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է համացանցում հայտնված կադրում իր արտաքինի վերաբերյալ հեյթերների քննադատությանը։ Համապատասխան մեկնաբանությունները հայտնվել են նրա Telegram-յան ալիքում։
Լրագրողուհին տեսանյութ է հրապարակել, որում երգում է։ «Առողջ մարդու արձակուրդը»,- մակագրել է նա հրապարակումը, որը հավաքել է ավելի քան 131 հազար դիտում։
Բաժանորդներից մեկը քննադատել է Սիմոնյանի արտաքինը․ «Ինչպիսի տհաճ ժպիտ։ Եվ այդ զուգարանային ատամները»: Հաղորդավարն իր հերթին արձագանքել է համացանցի օգտատիրոջ հայտարարությանը. «Հակառակ «հավաստի աղբյուրներից» ստացված տեղեկատվության՝ ես իմ ատամներն ունեմ։ Եթե ուշադիր նայեք, կնկատեք, որ առջեւի երկուսը մի փոքր ավելի դեղին են, քան մյուսները, իսկ ներքեւի շարքն այնքան էլ հավասար չէ, այնպես որ մի վշտացեք», - գրել է նա։