Մայրը հարձակվել է որդու վրա՝ նրա նկատմամբ խանդի պատճառով
ԱյլՄեծ Բրիտանիայում կինը դատապարտվել է իր որդու վրա հարձակվելու համար՝ նրա նկատմամբ խանդի պատճառով, հայտնում է Metro-ն։
57-ամյա Փոլին Ռենդլսը փորձում էր մանիպուլյացիայի ենթարկել իր որդուն՝ Սայմոնին այն պահից սկսած, երբ վերջինս հեռացավ նրանից իր սիրելիի մոտ: Նա վիրավորական հաղորդագրություններ է գրել նրան, սպառնացել է թունավորվել թմրանյութի մեծ չափաբաժնով, ինչպես նաև դանակով լուսանկարներ է ուղարկել և հայտարարել, որ կկտրի իր երակները։ Սթրեսի պատճառով տղամարդը հայտնվել է հիվանդանոցում եւ այժմ տառապում է անհանգստությամբ ու դեպրեսիայով։
Սայմոնի խոսքով՝ ինքը բազմիցս փորձել է դադարեցնել մոր հետ շփումը, սակայն դա հնարավոր է եղել միայն լուրջ կոնֆլիկտից հետո։ Վերջին հանդիպման ժամանակ նա սպառնացել է սպանել աղջկան ու հարվածել նրա ոտքին ու դեմքին։ Դրանից հետո կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
Ռենդլսն իրեն մեղավոր է ճանաչել վնաս պատճառելու, հետապնդելու և հարձակման մեջ: Նրան պարտավորեցրել են վճարել 120 ֆունտ տուգանք և դատապարտել 12 ամիս հասարակական աշխատանքի։ Նրան եւս մեկուկես տարի արգելել են շփվել որդու հետ։