Նոր փաստերն առավել են ապացուցում ադրբեջանական պատերազմական հանցանքները. Արման Թաթոյան
Բլոգոսֆերա
Նոր փաստերն առավել են ապացուցում ադրբեջանական պատերազմական հանցանքները. տեղի են ունենում թիրախային ագրեսիվ հարձակումներ` գյուղի (քաղաքի) խաղաղ բնակիչներին սպանելու, նրանց սեփականությունն ու ողջ գյուղն ավերելու հանցավոր դիտավորությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Սրանք ոչ թե առանձին արարքներ են, այլ հիմնված են ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վրա` լինելով այդ միասնական շղթայի բաղադրիչներ:
Այս գիշերվանից Հայաստանի նկատմամբ սանձազերծած ադրբեջանական ամենաագրեսիվ հարձակումների ենթարկված գյուղերից է Սոթքը (Գեղարքունիքի մարզ):
Այն ողջ գիշեր ու այսօր ոզջ օրվա ընթացքում ագրեսիվ հարձակումների է ենթարկվել Սոթք գյուղը: Ըստ բնակիչների` այսօր պարբերական դադարներով առավելագույնը դադարել է մինչև 2-3 ժամով:
Այս փաստերը մեզ հաստատել են գյուղի բնակիչները»,-նշել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)