ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները 

Գործարարները դժգոհում են պետական գնումների գործընթացում մրցակցային անհավասար պայմանների առկայությունից

Տնտեսություն

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, տեղի ունեցավ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին կից Հասարակական խորհրդի ընդլայնված նիստը:

Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, գործարար համայնքի, ինչպես նաև պետական կառույցների ներկայացուցիչները քննարկման ընթացքում ներկայացրեցին իրենց մտահոգություններն ու առաջարկները՝ մրցակցային խնդիրների վերաբերյալ:

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նշեց, որ այս հանդիպման նպատակն է վեր հանել մրցակցության ոլորտում առկա այն խնդիրները, որոնք խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը և վնաս են հասցնում սպառողների շահերին: Այսպիսի հանդիպումներ կազմակերպելով՝ ՏՄՊՊՀ-ն նաև նպատակ է հետապնդում իմանալ գործարարների և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների վերաբերմունքը ՏՄՊՊՀ աշխատանքի վերաբերյալ:

Ա. Շաբոյանը նշեց, որ թեև մեր երկրում մրցակցության ոլորտում կան դեռևս չլուծված խնդիրներ, սակայն 2011թ.-ի ընթացքում այս առումով Հանձնաժողովի կողմից հսկայածավալ աշխատանք է իրականացվել: Խոսելով կայացված որոշումների մասին՝ ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ բացի ֆինանսական տուգանքներից, դրանք լրջորեն ազդում են տնտեսվարողների իմիջի վրա, որը նրանք ձեռք են բերում երկարատև աշխատանքի շնորհիվ: Հետևապես կարևոր է, որ նման որոշումները լինեն իրավական առումով ուժեղ և հիմնավոր, ինչի ապացույցն այն է, որ ողջ տարվա ընթացքում դատական կարգով բողոքարկված տասնյակ որոշումներից որևէ մեկը անվավեր չի ճանաչվել: «Տուգանքներն ինքնանպատակ չեն, Հանձնաժողովի համար կարևորը մրցակցային միջավայրի բարելավումն է»,- ասաց Ա. Շաբոյանը՝ հավելելով, որ Հանձնաժողովը չի կարող միայնակ լուծել մրցակցության ոլորտի խնդիրները. «Այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է այլ պետական մարմիների հետ ակտիվ համագործակցությունը, քանի որ շատ դեպքերում Հանձնաժողովը պայքարում է ոչ թե տվյալ խնդրի պատճառի, այլ հետևանքի դեմ, իսկ հաճախ մրցակցության ոլորտի խնդիրների առաջացման պատճառները գտնվում են այլ պետական մարմինների կարգավորման դաշտում»:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը խոսքով. «ՏՄՊՊՀ-ի աշխատանքի արդյունավետությունն ակնհայտ է: Հանձնաժողովը երբեմն լուծում է նույնիսկ այլ պետական գերատեսչությունների դաշտում գտնվող խնդիրներ: Սակայն առկա բացերը գտնվում են ոչ միայն մրցակցության Հանձնաժողովի, այլ նաև այլ պետական մարմինների, մասնավորապես հարկային, մաքսային համակարգի կամ Սննդամթերքի անվտանգության տեսչության իրավասության շրջանակներում, հետևապես խնդիրների լուծումը համալիր մոտեցում է պահանջում»: Պ-րն Ղազարյանը բիզնես միջավայրի զարգացման տեսանկյունից խիստ կարևորեց պետական կառույցների կողմից գործարար համայնքի և շահագրգիռ կողմերի միջև կազմակերպվող նման քննարկումները:

Հասարակական խորհրդի նիստում տեղի ունեցավ բաց և ակտիվ քննարկում, որի ընթացքում շահագրգիր կողմերը բարձրացրեցին իրենց հուզող խնդիրները: Գործարարների հիմնական դժգոհությունը վերաբերում էր պետական գնումների գործընթացում մրցակցային անհավասար պայմանների առկայությանը: Տնտեսվարողների կողմից հնչեցին դժգոհություններ նաև մանրածախ առևտրի կազմակերպման ոլորտի վերաբերյալ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է նշված ոլորտում գերիշխող դիրք ունեցող առևտրային ցանցերին մատակարարված և դրանց կողմից ապրանքների իրացման ընթացքում առաջացած որոշակի ռիսկերին: Ա. Շաբոյանը նշեց, որ Հանձնաժողովը հետամուտ կլինի բարձրացված խնդիրներին և հավաստիացրեց, որ դրանք կներառվեն հաջորդ տարվա աշխատանքային գործունեության ծրագրում:

Նիստի ավարտին Ա. Շաբոյանը ընդգծեց, որ Հանձնաժողովի կողմից հաճախակի կազմակերպվող նման քննարկումները կարևոր են նաև ՏՄՊՊՀ հետագա գործունեության համար, քանի որ Հանձնաժողովը հետամուտ է, որպեսզի վեր հանվեն տնտեսական մրցակցության դաշտում եղած խնդիրները, որոնց վերաբերյալ առանցքային հարցերը կներառվեն առաջիկա աշխատանքային ծրագրերում:

«Հանձնաժողովը բաց է նման քննարկումների համար, և պատրաստ է արձագանքելու ոլորտի վերաբերող ցանկացած խնդրի»,- ասաց Ա. Շաբոյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասին
Ամենադիտված