ՊԵԿ-ն ուսումնասիրում է ադրբեջանական սխտորի հետ կապված միջադեպը
Տնտեսություն
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2011թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 48 110 կգ սխտոր հետևյալ երկրներից՝ Չինաստան, Վրաստան, Հունաստան: Համաձայն «ՀՀ մաքսային օրենսգրքի» 105-րդ հոդվածի՝ Հայաստանի քաղաքացիները կարող են առանց մաքսատուրք վճարելու որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանված չէ 0 տոկոս և որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը՝ 150 հազար դրամը: Նախատեսված արտոնությունից ֆիզիկական անձինք կարող են օգտվել 180 օրը մեկ անգամ: Ինչ վերաբերում է հայկական շուկայում հայտնված սխտորին՝ այդ փաստի առնչությամբ ՊԵԿ-ն ուսումնասիրություն է իրականացնում, որի արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում