Որակավորվել են 12 աուդիտոր
Տնտեսություն
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման այս տարվա իններորդ քննության արդյունքները: Հրավիրված 22 դիմորդներից քննությանը մասնակցել է 17-ը, որոնցից 10-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:
Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել աուդիտորի որակավորման վկայական տրամադրել նաև օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված 2 դիմորդի:
Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 14-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված որակավորման վկայական ունի թվով 221 աուդիտոր:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում