Սևանա լճի մակարդակը հունվարի 16-22-ն իջել է 1սմ-ով
ՀասարակությունՀիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ հունվարի 16-22-ը։
Սևանա լճի մակարդակը հունվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.26մ (22.01.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով:
Արփա-Սևան ջրատարով հունվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հունվարի 22-ը ներառյալ՝ 1.892մլն. մ³: