Հրդեհից զոհված զինծառայողների համար Արցախի թեմի եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան կարգ
ՀասարակությունՀունվարի 22-ին Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում և Արցախի թեմի մյուս եկեղեցիններում հավարտ կիրակնօրյա պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ` ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության համար։
Այս մասին հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմից՝ հավելելով, որ եկեղեցիններում հավաքված հավատավոր ժողովուրդը հոգևորականների առաջնորդությամբ միասնական աղոթք վերառաքեցին զոհված զինծառայողների հոգիների հանգստության համար: