Հնդկաստանում աքլորները սպանել են երկու տղամարդու
ԱյլՀնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգում կռվող աքլորները երկու մարդու են սպանել։ Դա տեղի է ունեցել աքլորների մարտերի ժամանակ, որոնք արգելված են իշխանությունների կողմից։ Դեպքի մասին գրում է Hindu-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Մակարա-սանկրանտի փառատոնի ժամանակ․ պատմականորեն այդ տոնին ընդունված է աքլորների մարտեր կազմակերպել։
Աքլորների կռիվների ժամանակ թռչունների ոտքերին սուր ածելի են կապում։ Կռիվը տևում է մինչև կռվող թռչնի առաջին մահացու վերքը կամ մահը։
Այսպես, հունվարի 15-ին երկու տղամարդ տուժել են նման ածելիների հասցրած հարվածներից։ 20-ամյա Պադմա Ռաոն աքլորների ոտքերին ածելի էր կապում, իսկ 43-ամյա Գանդե Սուրեշը հանդիսատես էր: Փախած թռչունները նրանց լուրջ վնասվածքներ են պատճառել, ինչի հետևանքով տղամարդիկ մահացել են արյան կորստից։
Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։