Տղամարդը 9 համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ իր մորուքի մեջ մտցնելով տարբեր իրեր
ԱյլԱմերիկացին ինը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ մորուքի մեջ տարբեր առարկաներ մտցնելով, գրում է Mirror-ը։ Տղամարդու խոսքով՝ այնտեղ գրեթե ամեն ինչ եղել է՝ պատառաքաղից մինչև ձողիկներ։
Ջոել Շտրասերը խոստովանում է, որ մարդիկ հաճախ մտածում են, որ ինքը տարօրինակ մարդ է, սակայն իր տարօրինակ հոբբիի շնորհիվ ինքը մի շարք ռեկորդներ է սահմանել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ տղամարդը, պարզապես ձանձրույթից, խաղում էր մորուքի հետ՝ թաքցնելով դրա մեջ իրեր։ Հետո ծանոթներից մեկը նրան առաջարկել է փորձել ինչ-որ ռեկորդ սահմանել․ սա մեկնարկային կետն էր:
Ճիշտ է, Ջոելը դժգոհում է, որ կինը գոհ չէ այդքան երկար մորուքից և ուզում է, որ ամուսինը կտրի այն։ Չնայած դրան, Շտրասերը դեռ չի պատրաստվում փոխել իր ոճը և ծրագրում է նոր ձեռքբերումներ։ Ամերիկացին պատմել է, որ մորուքի մեջ արդեն եղել են ատամի փայտիկներ, պատառաքաղներ, մատիտներ և նույնիսկ գոլֆի գնդակներ։