Արցախում հունվարի 1-ի գիշերը սպանություն է տեղի ունեցել. դատախազությունը մանրամասներ է ներկայացրել
ԻրավունքԱրցախում հունվարի 1-ի գիշերը սպանություն է տեղի ունեցել. դատախազությունը մանրամասներ է ներկայացրել։
«2023թ. հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ա. Հեքիմյան փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է առաջացել նույն բնակարանի բնակիչ Ա.Օ.-ի և նրան հյուրընկալված Կ.Ծ.-ի միջև, որի ընթացքում վերջինս դիտավորությամբ կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով ձեռքերով և տանը գտնվող փայտյա աթոռակներով հարվածներ է հասցրել Ա.Օ.-ի գլխին ու դեմքին, ինչի հետևանքով ստացված վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:
Նշված փաստի առթիվ 01.01.2023թ. հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով /Սպանությունը/: Նույն օրը Ա.Օ.-ն ձեերբակալվել է, իսկ 03.01.2023թ. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը»,- ասվում է Արցախի դատախազության տարածած հաղորդագրությունում։