Գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի շրջանառությունը շարունակվում է․ ովքե՞ր են խոցելի
ՀասարակությունՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված ակտիվության բարձր ինտենսիվություն։ Շարունակվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի շրջանառությունը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ ռիսկի խմբում են`
✔ 65-ից բարձր տարիքի անձինք,
✔ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շաքարային դիաբետ, շնչառական օրգանների, սիրտ-անոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ),
✔ հղիներ
✔ տարեցների և հաշմանդամություն ունեցողների խնամքի կազմակերպություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ,
✔ 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,
✔ փակ կոլեկտիվներում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ: