Դատաստանի օրվա ժամացույցի սլաքները 10 վայրկյանով ավելի են մոտեցել «միջուկային կեսգիշերին»
ԱյլԴատաստանի օրվա ժամացույցի սլաքները, որոնք խորհրդանշում են համաշխարհային աղետի վտանգը, 10 վայրկյանով մոտեցվել են կեսգիշերին։ Հիմա ցույց են տալիս 23:58:30:
Դատաստանի օրվա ժամացույցի ստեղծողները նշել են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և դրա հետ կապված միջուկային էսկալացիայի ռիսկի բարձրացումը՝ որպես սլաքները առաջ տանելու հիմնական պատճառ:
Նաև սլաքները տեղափոխելու որոշման վրա ազդել են շարունակական գործոններ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և մարդկության անկարողությունը՝ ստեղծելու գլոբալ ինստիտուտներ՝ նվազեցնելու տեխնոլոգիական և կենսաբանական սպառնալիքների հետ կապված ռիսկերը:
Կեսգիշերին այդքան մոտ ժամացույցի սլաքները նախկինում երբեք չեն եղել: