«Մեղավորը պետք է հրապարակայնորեն պատժվի»․ հրդեհից զոհված Հրաչյա Գրիգորյանի տատիկ. News.am
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանի ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված 19-ամյա Հրաչյա Գրիգորյանին այսօր՝ հունվարի 24-ին, հողին հանձնեցին Երեւանի Հաղթանակի թաղամասում գտնվող զինվորական պանթեոնում։ Այս մասին գրում է News.am-ը։
Հրաչը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանող էր։ Կես տարի սովորել էր Կուլտուրայի ֆակուլտետի Կառավարման բաժնում, ապա բանակ գնացել։
Հրաչի հայրը, որը արտերկրում է գտնվում, որդու հուղարկավորությանն այդպես էլ չկարողացավ ներկա գտնվել։ Ընտանիքի միակ որդուն՝ Հրաչին, բանակ էին ճանապարհել նախորդ ձմռանը, մեկ տարի անց՝ օրեր առաջ ստացան նրա մարմինը՝ փակ դագաղով։
«Ցավը միայն զգացողն է հասկանում, ինձ հիմա ոչինչ չի բուժի։ Մի ընտանիք կործանվեց, կործանվեց իմ կատարյալ երիտասարդը, իմ լույսը, իմ ճանապարհը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Հրաչի տատը՝ տիկին Պայծառը։
Հրաչը մանկավարժ տատիկի սիրելի թոռնիկն էր։ Պայծառ տատը մեծ դեր էր ունեցել Հրաչի դաստիրակությունում։ Հայրենասեր, ազնիվ, մաքուր՝ այսպես է թոռանը բնորոշում տատը։
«Թերություն չի ունեցել իմ տղան։ Խելացի էր ու ուժեղ, այնքան ուժեղ, որ եթե մատով խփեր, կարող էր դուռն էլ բացել, պատն էլ քանդել, ամեն ինչ էլ անել»,– ասում է նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։