ԿԳՄՍ նախկին փոխնախարարը դատի է տվել Հ1-ին՝ իր անձն արատավորող ռեպորտաժ պատրաստելու համար
ԻրավունքՎալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի՝ լիազորությունները կասեցված գլխավոր խորհրդական, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը։
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ Գործը հունվարի 17-ին ընդունվել է վարույթ, դատավորն է Էդուարդ Ամալյանը։ Թամրազյանը Հ1-ից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները։