Արցախում ջերմատնային տնտեսություններին պարարտանյութ կտրամադրվի
Հասարակություն
Արցախի հանրապետությունում ջեռուցվող ջերմատնային տնտեսություններում բանջարեղենի և ծաղկի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները կարող են դիմել ԱՀ գյուղատնտեսության նախարարություն՝ բույսերի համար անհրաժեշտ օրգանական պարարտանյութ ստանալու համար: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը։
«Տնտեսավարողները, բույսերի վեգետացիայի ընթացքում սնուցման նպատակով պահանջվող օրգանական պարարտանյութի՝ կալիումի հումատի ձեռքբերման համար կարող են դիմել ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն