Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է «Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին 

Երևանի փողոցներից մեկն անվանակոչվեց Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ կյանքեր փրկած դանիացի միսիոների անունով

Հասարակություն

Երևանում կայացավ դանիացի միսիոներ, մեծ մարդասեր, հայ ժողովրդի մեծ բարեկամ, 1000-ավոր հայ որբերին երկրորդ կյանք պարգևած Մարիա Յակոբսենի անունով անվանակոչված փողոցի բացման հանդիսավոր արարողությունը։ 

Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիրի 51-րդ փողոցն անվանակոչվել է Մարիա Յակոբսենի անվամբ։ 

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ շռայլություն է ունենալ անանուն փողոցներ, երբ հայ ժողովուրդն իր պատմության մեջ ունի նվիրյալներ և բարեկամներ, որոնցից մեկն էլ  Մարիա Յակոբսենն է: 

«Մենք կարևորում ենք անձանց, ովքեր ամենածանր պահերին եղել են հայ ժողովրդի կողքին: Մարիա Յակոբսենը այն անձանցից է, ով Ցեղասպանության տարիներին փրկել և կրթել է հազարավոր հայ մանուկների,  և սա, կարծում եմ, այն փոքր հիշատակի հնարավորությունն է, որ քաղաքը կարող է և պարտավոր է տալ այդ մարդուն: Մենք պետք է հիշենք և մեր պատմության էջերում գրանցենք նման մարդկանց, որպեսզի մեր զավակներն ու թոռները նրանց ևս իմանան»,- նշեց Ավինյանը:

Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենը նշեց, որ սա առաջին միջոցառումն է, որին մասնակցում է՝ որպես Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան: 

«Երեկ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ ևս նշել եմ, որ մեր հարաբերությունները կառուցելու ենք պատմական կապերի, բարեկամության հիմքերի վրա: Մարիա Յակոբսենը այդ բարեկամության խորհրդանիշն է: Հազարավոր հայ մանուկներին Ցեղասպանությունից փրկած միսիոներին կոչում էին Մամա Յակոբսեն»,- ասաց դեսպանը: 

Միջոցառմանը ներկա էին նաև Մարիա Յակոբսենի ժառանգները, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, «Մարիա Յակոբսեն կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներ, Երևանի ավագանու անդամներ, մտավորականներ և այլ պաշտոնական անձինք: 

Մարիա Յակոբսենը ծնվել է 1882թ. Դանիայում: 1906թ. բուժքույրական դասընթացներն ավարտելուց հետո դառնում է «Կանանց միսիոներական աշխատողներ» կազմակերպության անդամ և որպես միսիոներ մեկնում է Խարբերդ: 1907-1919թթ.-ի տեսածը Յակոբսենը շարադրում է իր օրագրում, որը հետագայում դառնում է Հայոց ցեղասպանության մասին ականատեսի վկայություն: 600 էջից բաղկացած օրագրում նկարագրված է Խարբերդի հայերի տեղահանությունն ու աքսորը: Մարիա Յակոբսենի ջանքերով ավելի քան 3600 հայ որբեր անցում են նրա խնամակալության տակ: Հենց այդ ժամանակ էլ նա վարակվում է հիվանդությամբ: 1919թ. բուժման նպատակով որոշում է մեկնել Դանիա, սակայն հրավեր է ստանում մեկնելու ԱՄՆ: 7 ամիսների ընթացքում նրան հաջողվում է հայ որբերի համար գումար հայթայթել, որից հետո փորձում է վերադառնալ Խարբերդ, սակայն թուրքական իշխանությունները թույլ չեն տալիս: Մարիա Յակոբսենի նախաձեռնությամբ և ջանքերով 1922թ.-ին Սայդայում բացվում է որբանոց, որը 1928թ.-ին տեղափոխվում է Բեյրութի մերձակայքում գտնվող Ջիբեյլ ավան և կոչվում «Թռչնոց բույն»: Հենց այստեղ էլ Յակոբսենը շարունակում է իր գործունեությունը: Հայ որբերը նրան դիմում էին «մամա»: «Թռչնոց բույնը» նրանց համար ավելի շատ դպրոց էր և տուն, քան որբանոց: Այնտեղ երեխաները սովորում էին նույն այն առարկաները, որոնք դասավանդվում էին Լիբանանի հանրային դպրոցներում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի Տրապում և Լա-Վերրիերում մահաբեր հրաձգության մեջ կասկածվողին ուղարկել են հոգեբուժական հսկողության տակ Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայնԿիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ
Ամենադիտված