Քաղաքապետարանի հետ դպրոցների տեխնոլոգիական վերազինման գործակցությունը շարունակական է լինելու
Տնտեսություն
Երևանի քաղաքապետարանի ենթակայության՝ Վ. Զատիկյանի անվան համար 90 դպրոցում բացվել է ձեռքի աշխատանքի ուսուցման տեխնոլոգիական կաբինետ՝ համաշխարհային «Bosch» ընկերության աշխատանքային նորագույն էլեկտրոնային գործիքներով հագեցած:
Տեխնոլոգիական կաբինետի բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Հայաստանում «Bosch» ընկերության պաշտոնական գործընկեր «Մելինետ» ընկերության տնօրեն Սամվել Դովլաթյանը:
Տեխնոլոգիայի կաբինետը քաղաքապետարանի և բիզնես կառույցների համագործակցության հերթական արդյունքն է:
«Քաղաքապետարանն էլ իր հերթին պատրաստակամ է հնարավորությունների սահմաններում աջակցել գործարար հատվածին՝ որպես գործընկերոջ»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Մելինետ» ընկերության տնօրենը հավաստել է, որ քաղաքապետարանի հետ դպրոցների տեխնոլոգիական վերազինման գործակցությունը շարունակական է լինելու:
Տեխնոլոգիական կաբինետը փայտամշակման և մետաղամշակման 26 միավոր տարատեսակ նորագույն սարքավորումներ է ներառում, որոնց կիրառումն ուսուցանելու համար ընկերությունը նախատեսել է նաև վարպետների վերապատրաստում «Bosch» ընկերության տարածաշրջանում միակ երևանյան ռեսուրս-կենտրոնում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում