ՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծը Արթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետ Եկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծում Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին «Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապեն ՔՊ-ն սադրիչ պլան ունի Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել 

Մեկնարկել են «Ոռոգման համակարգերի վերականգնման» լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով նախատեսված աշխատանքները

Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի, Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ԾԻԳ-ի ղեկավար Ադիբեկ Ղազարյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 21-ին Կոտայքի, Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում ծանոթացավ Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով նախատեսված աշխատանքների մեկնարկին: Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ ու ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ եւ, ըստ էության, «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» առաջին մասի շարունակությունն է:

Կոտայքի մարզում փոխվարչապետն այցելեց Արզնի-Շամիրամի 1-ին հերթի ջրանցքի վերականգնման հատված: Ծրագրով նախատեսվում է վերականգնել 3,5 կմ:

Արագածոտնի մարզում Ա. Գեւորգյանը եղավ Արզնի-Շամիրամի 2-ին հերթի ջրանցքի տարածքում, որտեղ կվերականգնվի մոտ 5,5 կմ: Ստորին Հրազդան մայր ջրանցքի ներկա վիճակին եւ նախատեսվող աշխատանքներին փոխվարչապետը ծանոթացավ Արմավիրի մարզում: Ընդհանուր առմամբ կվերանորոգվի Ստորին Հրազդան ջրանցքի 5,3 կմ հատված: Վերոնշյալ տարածքներում աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Նշենք, այս ծրագրով նախատեսվում է մոտ 50 կմ երկարությամբ մայր եւ միջտնտեսային (գլխավոր) ջրանցքների վերանորոգում Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Արարատի եւ Արմավիրի մարզերում, եւ մոտ 63 կմ երկարությամբ ներտնտեսային ոռոգման ցանցի ջրանցքների նորոգում Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերում: Ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ընդհանուր արժեքը 21,6 մլն դոլար է, այն նախատեսվում է ավարտել 2013թ. հունիսին:

Այցի շրջանակում փոխվարչապետն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ եղավ նաեւ Էջմիածնի վարչական տարածքում գտնվող «Բիգա» եւ «Ամստեր ֆլաուերս» ընկերություններում: Առաջինը զբաղվում է սնկի արտադրությամբ, երկրորդ ընկերությունը՝ հիմնականում տնկանյութերի աճեցմամբ: ՀՀ կառավարության կողմից ընկերություններին արտոնություն էր տրամադրվել՝ 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ -ի վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու վերաբերյալ: Դա նպաստել է ընկերությունների ընդլայնմանը:

«Բիգա» ընկերությունը ներկայումս իրականացնում է սնկի արտադրության նոր ծրագիր, որը կավարտվի գարնանը: Դա հնարավորություն կընձեռի գրեթե կրկնապատկել արտադրական ծավալները՝ ներկայիս օրական 800-1000 կիլոգրամից հասցնելով 1700-2000 կիլոգրամի: Արտադրանքի կեսից ավելին արտահանվում է:

«Ամստեր ֆլաուերս» ընկերությունում արդեն ավարտվել է ջերմոցային տնտեսության շինարարությունը, որն իրականացվել է հոլանդական տեխնոլոգիաներով եւ հոլանդացի մասնագետների ներգրավմամբ: Մշակվում է երեք տեսակի կուլտուրա՝ լոլիկ, վարունգ, պղպեղ, որոնց բերքը նախատեսվում է, որ 3-4 անգամ կգերազանցի սովորական արտադրողականության ցուցանիշը: Առաջին բերքը կստացվի արդեն հունվարին: Ընկերությունը նպատակ ունի տեղական շուկան ապահովել թարմ բանջարեղենով, որը թե որակով, թե գնով ավելի մրցունակ կլինի, քան ներկրվող գյուղմթերքը: Երկու ընկերություններում, ընդհանուր առմամբ, կստեղծվի 30-35 նոր աշխատատեղ:

Ա. Գեւորգյանը շրջայց կատարեց արտադրամասերում, ծանոթացավ պայմաններին, հնարավորություններին: Նա խրախուսելի համարեց գյուղատնտեսության ոլորտում առաջատար տեխնոլոգիաների կիրառումը՝ նկատելով, որ դրանք նպաստում են արդյունավետ գյուղատնտեսության զարգացմանը, նաեւ զբաղվածության ապահովման խնդրի լուծմանը: Փոխվարչապետը հույս հայտնեց, որ ընկերության դրական փորձը տարածում կգտնի նաեւ այլ մարզերում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծըԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետԵկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծումԱրմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆ
Ամենադիտված