Ռյուտեն Թրամփի ճնշումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա համեմատել է «ադրենալինի չափաբաժնի» հետ Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարը ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 68 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Զելենսկին հրահանգել է ստուգել պետական կառույցների ղեկավարներին՝ կոռուպցիոն ռիսկերի պատճառով Մահացել է Իտալիայի ամենատարեց տղամարդը Կալասը հայտնել է՝ ԵՄ-ն Ուկրաինային ավելի քան 220 մլրդ եվրոյի օգնություն է տրամադրել Saudi Aramco-ն մտադիր է առաջիկա օրերին մասամբ վերականգնել «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը 24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում «Օձը ուրբաթ օրը դահլիճ էր մտել, այսօր էլ՝ սանհանգույց». մանկապարտեզը 2 օրով փակել են Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը 

«Նոր Զովք»-ի պակաս վճարված հարկը կազմել է շուրջ 4․1 մլրդ դրամ. ՊԵԿ (տեսանյութ)

Տեսանյութեր

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության  վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել այն մասին, որ «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ անվամբ գործող՝ «Զովք» սուպերմարկետների հսկիչ-դրամարկղային մեքենաներն ինտեգրված են արտաքին առևտրային ծրագրերին, մասնավորապես «1 С» ծրագրին և գեներացվող ֆիսկալ հասույթները ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազա են ուղարկվում վերջիններիս միջոցով։

ՊԵԿ-ից հայտնում են, նույն տեղեկությունների համաձայն՝ «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-ն կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ, առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին, իսկ որոշ դեպքերում տրամադրվում են նաև ներքին կտրոններ, որոնց վրա բացակայում են ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված պարտադիր վավերապայմանները: Արդյունքում, ընկերությունը թաքցրել է  իրական իրացման շրջանառությունը, չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել  առանձնապես խոշոր չափերի հարկեր։

Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության, ինչպես նաև  Ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից համատեղ մշակվել, ձեռնարկվել և իրականացվել են լայնածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Ըստ Կոմիտեի,   2022 թ. հոկտեմբերի 17-ից մինչև  նոյեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են տարբեր տեսակի ապրանքների 35 հսկիչ գնումներ՝ ծածկագրված եղանակով։ Արդյունքում, կատարված հսկիչ գնումներից 24-ի դեպքում հաստատվել են ստացված օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ կատարված 8 հսկիչ գնման ընթացքում շեղումներ չեն հայտնաբերվել, իսկ 3 դեպքում՝ ընկերության կողմից ընդհանրապես ՀԴՄ կտրոններ չեն տրամադրվել, այլ տրամադրվել են ներքին կտրոններ։

Ձեռք բերված ելակետային տվյալների հիման վրա կատարվել է հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ։ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից «Զովք» սուպերմարկետների ցանցում, ինչպես նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ վայրերում, դատարանի որոշումների հիման վրա, օրենքով սահմանված կարգով իրականացվել են խուզարկություններ։ Արդյունքում, հայտնաբերվել և առգրավվել են քրեական վարույթով կարևոր նշանակություն ունեցող առարկաներ և փաստաթղթեր:

«ՆՈՐ ԶՈՎՔ»  ՍՊԸ-ի  ծրագրային ապահովումն իրականացնող «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ն՝   Երևանի Բաղրամյան պողոտայի 31ա 23 հասցեում գտնվող գրասենյակում վարույթային գործողությունների ընթացքում առարկաների և փաստաթղթերի զննման, շինության խուզարկության, միաժամանակ օպերատիվ տվյալների համադրության արդյունքում պարզվել է, որ ընկերությունն իր գրասենյակից դուրս օգտագործում է տվյալների շտեմարան` սերվեր, սակայն ընկերության հիմնադիր և իրական շահառու Վ․ Ս․ -ն և մյուս աշխատակիցներն անընդհատ պնդել են, որ ընկերությունը տվյալների առանձին շտեմարան չունի:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում տարբեր բնագավառներում, այդ թվում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների և օպերատիվ տվյալների միաժամանակյա կիրառման արդյունքում պարզվել է, որ ընկերության տեղեկատվության սերվերը կարող էր գտնվել  առավելագույնը 10 կմ հեռավորության վրա: Ընդ որում, նշված երկու հասցեների միջև ինտերնետային հասանելիության կապը ապահովված էր առանց որևէ ինտերնետ պրովայդերի մասնակցության՝ կիրառելով այսպես կոչվող «Dark Fiber» ուղիները՝ նպատակ ունենալով քողարկել և վերահսկողությունից դուրս պահել սերվերի հասցեն։ Օպերլիազորներն անմիջապես օպերատիվ հսկողություն են սահմանել նշված և հարակից հասցեներում, որի արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-ի տվյալների շտեմարանը` սերվերը, գտնվում է Երևանի Բաղրամյան պողոտայի 77/5 հասցեում, որն ի դեպ, «Ակթրեյդ Սոֆթ» ընկերությունից գտնվում է մոտ 1,6 կմ հեռավորության վրա և իրենից ներկայացնում է երեք հարկանի շինություն։ Խուզարկության արդյունքում շինության նկուղային հարկի վերջնամասում՝ արկղերով և ալյուրի պարկերով քողարկված, հայտնաբերվել է փակ դուռ, որից ներս գտնվել է տվյալների շտեմարանը։

ՊԵԿ փոխանցմամբ, միջոցառումների շրջանակներում հետազոտվել է տվյալների շտեմարանը: Արդյունքում պարզվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերությունն առևտուր իրականացնող գնորդներին տրամադրել է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկել հարկային մարմին, մասնավորապես՝ 2022 թ-ի հոկտեմբերի 19-ին ժամը 15։24-ին օպերլիազորները ծածկագրված եղանակով՝  Խորենացի փողոցի  33/7 հասցեում գործող՝ «Զովք» սուպերմարկետից կատարել են հսկիչ գնում: Գնվել է  պանիր, հում ապխտած երշիկ, ֆիլե, լավաշ, պոլիէթիլենային տոպրակ, հալած պանիր, գազավորված ջուր, կաթնային շոկոլադ: Տվյալ կտրոնի տեղեկատվությունն ուղարկվել է ՀՀ ՊԵԿ ոչ ամբողջությամբ, արդյունքում նշված գնման համար վճարված շուրջ  7 հզ 133 դրամի գումարից հարկային մարմին ուղարկվել է 6. 060 դրամ գումարը: Իսկ տարբերությւոնը 1080 դրամի գումարը չի ուղարկվել, այլ պահպանվել է «ՆՈՐ Զովք» ընկերության հաշվապահական հաշվառման վարման տվյալների շտեմարանում:Եվ սա ընդամենն այս մեկ դեպքով:

Միաժամանակ, վարույթային գործողությունների արդյունքում վեր են հանվել «Զովք» սուպերմարկետների՝ 2019-2023 թ․թ․-ի վաճառքներից ձևավորված իրական հասույթները։ Արդյունքում, ձեռքբերված փաստական տվյալների հիմքով կատարվել է պետությանը պատճառված վնասի հաշվարկ, ըստ նախնական տվյալների ընկերությունը նման հանցավոր գործելաոճի արդյունքում՝ 2019թ․-ից մինչև 2023թ․-ի հունվար ամիսը՝ թաքցնելով իրական իրացման շրջանառությունը, թերհայտարարագրել է շուրջ 13․2 մլրդ դրամի հարկվող օբյեկտ, իսկ պակաս վճարված հարկը կազմել  է շուրջ 4․1 մլրդ դրամ։ Ներկայումս, միջոցառուներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու համար:

ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին չիրականացնել ծրագրային միջամտություններ, քանի որ կոմիտեն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների բավարար գործիքակազմ` հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու օրինազանցներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռյուտեն Թրամփի ճնշումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա համեմատել է «ադրենալինի չափաբաժնի» հետ Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարը ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 68 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Զելենսկին հրահանգել է ստուգել պետական կառույցների ղեկավարներին՝ կոռուպցիոն ռիսկերի պատճառով Մահացել է Իտալիայի ամենատարեց տղամարդը Կալասը հայտնել է՝ ԵՄ-ն Ուկրաինային ավելի քան 220 մլրդ եվրոյի օգնություն է տրամադրել Saudi Aramco-ն մտադիր է առաջիկա օրերին մասամբ վերականգնել «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը 24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում«Օձը ուրբաթ օրը դահլիճ էր մտել, այսօր էլ՝ սանհանգույց». մանկապարտեզը 2 օրով փակել են Նոա Ուայլին «Էմմի» մրցանակի է արժանացել «Փիթ» սերիալում գլխավոր դերի համարՏղամարդկանց «արքայադստեր դարաշրջանը»․ կանայք սկսել են ավելի շատ վաստակել և վճարել նրանց փոխարենՀութիները Մեքքայի վրա հարձակվելու իրենց մտադրության մասին տեղեկությունները սուտ են որակելԿյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը Քաղաքացին Մալիշկա գյուղի կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել Ինչպես ճիշտ գովել շանը․ կինոլոգը նշել է կարևոր կանոններըՖիդանը Արաղչիի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակըԿենդանակերպի այս նշանները շուտով կստանան Տիեզերքից մի ուղերձ, որը կփոխի ամեն ինչ Ճապոնիան մինչև 2031 թվականը կգնի 52,000 ունիվերսալ անօդաչու թռչող սարքP. Diddy-ի դուստրերը համարձակ կերպարներով հայտնվել են Նյու Յորքի նորաձևության շաբաթումԴաղստանում համաշխարհային գաստրոնոմիական ռեկորդ է սահմանվել․ 100-մետրանոց սեղանին 305 ուտեստ է մատուցվելԱկնաբույժը բացատրել է՝ ինչպես տարբերել աչքի ալերգիան վարակից«Ամուսիններ են եղել». նոր մանրամասներ Կոտայքում 4 կյանք խլած ողբերգական վթարից (տեսանյութ) Լավրովի կոշտ ուղերձը՝ Փաշինյանին․ Հյուսիսային Կորեան միջուկայինով է սպառնում ԱՄՆ-ին (տեսանյութ) Ed Sheeran-ի շրջագայության բոլոր հրավիրված արտիստները հրաժարվել են մասնակցությունից՝ ի աջակցություն Պաղեստինիինչի՞ պետք է խաղաղության գնամ նրա հետ, ով նենգափոխում է մեր պատմությունը․ Իշխանյան (տեսանյութ) Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Խոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներ BRICS-ի տնտեսական կշիռը գնալով կտարբերվի G7-ի կշիռիցՈ՞վ էր այն աշխարհահռչակ սուպերմոդելը, որը մասնակցեց «Հայաստանի օրերը Մոնակոյում» միջոցառման DAMIRAH ոսկերչական բրենդի շնորհանդեսին Հայկ Սարգսյանը պետք է դեռ ապացուցի ասածը, վերջին նիստին միայն բարևեց ու անցավ․ Բագրատյան (տեսանյութ) Ագրոնոմը զգուշացրել է՝ ինչ կարող է տեղի ունենալ, եթե ուշացնեք կարտոֆիլի բերքահավաքըՈւշադրություն վարորդներին. Ի՞նչ է լինելու սեպտեմբերի 18-ից Հութիները պնդում են, որ հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայում գտնվող թիրախներինՍա կլինի մեր ընդհանուր պատասխանը նրանց. Պուտինն ուղերձով դիմել է ռուսաստանցիներին Դաստակի ջերմաստիճանը կարող է հուշել նյութափոխանակության խանգարումների վտանգի մասին․ գիտնականներՂազախստանն ու «Գազպրոմը» պայմանավորվել են գազի մատակարարումների շուրջՊարտավոր եմ մեր աղջիկների կյանքը սիրով լցնել՝ երկուսիս փոխարեն․ Նուշիկ Օհանյան Ռուսաստանը կարող է վերանայել վառելիքի արտահանման սահմանափակումներըՎաշինգտոնն այս պահին չի ցանկանում ներքաշվել Եմենի հակամարտության մեջԼավրովը հայտարարել է Եվրասիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ծրագրերի մասինԼավրով. Ռուսաստանն այլևս չի վերադառնա Եվրոպայի հետ նախկին հարաբերությունների ձևաչափինՔաղաքական կամքը չեք տեսնում, որովհետև չենք ցուցադրում․ Փաշինյանը՝ գերիների մասին (տեսանյութ) Հյուսիսային Կորեան սպառնացել է Միացյալ Նահանգներին և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքովՉեչնիայի ղեկավարի 18-ամյա որդուն անձնական բանակ է հատկացվել Հեսա կտենաք, վերջին կոշիկն էլ ձեռներներիցդ վեկալելու ենք, հագիցդ հանելու ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) ՍԴ-ն կանաչ լույս տվեց TRIPP-ին. Պուտինը վախենում է. Զելենսկի (տեսանյութ) 108 կգ նիհարելուց հետո 29-ամյա կինը հաշմանդամություն է ձեռք բերելՎանաձոր համայնքի տիրապետմանն «է վերադարձվել» Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում 14-րդ հողատարածքը
Ամենադիտված