Ինդոնեզիայում նորածին երեխա է հայտնաբերվել աղբի կույտի մեջ (տեսանյութ)
ՏեսանյութերԻնդոնեզիայում նորածին երեխա են գտել աղբի կույտի մեջ, գրում է Daily Mail-ը։ Ոստիկանությունից հայտնել են, որ աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ այժմ բժիշկները խնամում են նրան։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աղջկան գտել է տեղի բնակիչը, երբ վերադառնում էր բրնձի դաշտերից։ Կնոջ ուշադրությունը գրավել է մանկական լացը։ Երբ գտել է երեխային, այդ մասին հայտնել է տեղի իշխանություններին։ Բժիշկները, ովքեր հետազոտել են նորածինին, ասել են, որ նա մոտ 12 ժամ առաջ է ծնված եղել:
«Նրան փաթաթել էին սև պոլիէթիլենային տոպրակի մեջ և նետել աղբամանի մեջ»,- հավելել են ոստիկանությունից։
Այժմ ոստիկանները հետաքննում են՝ պարզելու, թե ում երեխան է նա: Աղջիկը դեռ հիվանդանոցում է՝ բժիշկների հսկողության տակ, նրա կյանքին ոչինչ չի սպառնում, հայտնել են կլինիկայից։