Ռուսաստանում երեխան ընկել է չորրորդ հարկի պատուհանից և ողջ մնացել (տեսանյութ)
ՏեսանյութերՌԴ Նովգորոդի մարզի Չուդովո քաղաքում երեխան ընկել է բարձրահարկ շենքի պատուհանից։ Դեպքի առթիվ մարզային դատախազությունը հետաքննություն է կազմակերպել, հաղորդում է Gazeta.ru-ն։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 3-ի ցերեկը Նեկրասովի փողոցի բարձրահարկ շենքում։ Առանց հսկողության մնացած չորս տարեկան տղան ընկել է չորրորդ հարկի բնակարանի պատուհանից։ Դատախազության հրապարակած տեսանյութերում երևում է, թե ինչպես է երեխան ընկնում խանութի ծածկի վրա, որը գտնվում է բնակելի շենքի առաջին հարկում։
Տղային տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները նրա մոտ ախտորոշել են տարբեր ծանրության կոտրվածքներ։
Հայտնի է, որ երեխային հայրն է դաստիարակում, տղայի մայրը զրկված է ծնողական իրավունքներից։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)