Ինքնաթիռի ուղևորը ցանկացել է կոտրած գդալով սպանել բորտուղեկցորդուհուն (տեսանյութ)
ՏեսանյութերUnited Airlines ավիաընկերության ուղևորը ցանկացել է կոտրված գդալով սպանել բորտուղեկցորդուհուն։ Միջադեպը տեսագրվել է, հայտնում է CBS Boston-ը։
Նշվում է, որ 33-ամյա Ֆրանսիսկո Սեվերո Տորեսը գտնվել է Լոս Անջելեսից Բոստոն թռչող ինքնաթիռում։ Թռիչքի ժամանակ տղամարդը փորձել է բացել ինքնաթիռի վթարային դուռը։ Բորտուղեկցորդուհին ուշադրություն է հրավիրել շարժված բռնակի վրա, իսկ Տորեսի ուղեկիցը հաստատել է, որ նա հետքրքրվել է դռան տեղով։
Այս մեղադրանքներից հետո ուղեւորը սկսել է ագրեսիվ վարքագիծ դրսեւորել եւ հանել է կոտրված գդալը, որն օգտագործել է որպես զենք։ Նա մի քանի հարված է հասցրել բորտուղեկցորդուհիներից մեկին, որից հետո մնացած ուղեւորները նրան գցել են հատակին ու վնասազերծել։ Բոստոնի օդանավակայանում Տորեսին ոստիկանությունը բերման է ենթարկել։
Կանցկացվի հետաքննություն, United Airlines-ն արգելել է խախտողին օգտվել իր թռիչքներից։