Տիգրան Դավթյանը նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ տեղակալին
Տնտեսություն
Դեկտեմբերի 22-ին էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ տեղակալին:
Շնորհավորելով Տիգրան Հարությունյանին փոխնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Տիգրան Դավթյանը նշեց, որ պարոն Հարությունյանը, մոտ մեկ տարի լինելով «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրենը` չնայած պաշտոնավարման կարճ ժամանակահատվածին, կարողացավ պատվով անցնել փորձաշրջանը և իրեն դրսևորեց որպես հմուտ ղեկավար:
Նախարարը միաժամանակ հույս հայտնեց, որ պարոն Հարությունյանն արագ կներգարավվի նախարարության աշխատանքներինին և իր գիտելիքներն ու կարողությունները առավել մեծ եռանդով կուղղի նախարարության առջև դրված բարդ խնդիրների լուծմանը:
«Նախարարությունում ձևավորվել է լավ ղեկավար կազմ, ունենք տրամաբանական կառուցվածք, և, համոզված եմ, մեր համախմբված գործունեությունը կտա դրական արդյունքներ», - եզրափակեց Տիգրան Դավթյանը` բոլորին մաղթելով ստեղծագործ և արդյունավետ աշխատանք:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում