ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները 

Ընթացիկ տարում էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կազմել է 1,36 մլրդ կՎտժ

Տնտեսություն

Դեկտեմբերի 22-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի ունեցավ նախարար Արմեն Մովսիսյանի ամենամյա ամփոփիչ ասուլիսը, որից առաջ նախարարը շնորհավորեց հանրապետության էներգետիկներին դեկտեմբերի 22-ի տոնի՝ էներգետիկի օրվա առթիվ: Նրանց մաղթեց բեղմնավոր և արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման: Նախարարը հանրապետության նախագահի և վարչապետի կողմից տրված պետական պարգևներ հանձնեց համակարգի աշխատակիցներին:

Նախարար Արմեն Մովսիսյանը համառոտ ներկայացրեց 2011 թվականի ընթացքում էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում ունեցած ձեքբերումները և մակրոտնտեսական ցուցանիշները:

Նախարարը տեղեկացրեց, որ 2011 թվականի ընթացքում հարապետությունում արտադրվել է 7,4 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, որը 933 մլն կՎտժ-ով կամ 14,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Ընթացիկ տարում էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կազմել է 1,36 մլրդ կՎտժ, որը 295 մլն կՎտժ-ով, կամ 28 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

2011 թվականին ներքին շուկայում սպառվել է 5.8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, որը 504 մլն կՎտժ-ով կամ 10 տոկոսով ավելի է 2010 թվականի համեմատ:

Ներքին շուկայում էլեկտրաէներգիայի ծախսի աճը՝ ըստ հիմնական ոլորտների հետևյալն է՝

1. բնակչություն - 11,6 տոկոս

2. բյուջետային կազմակերպություններ -12,6 տոկոս

3. արդյունաբերություն - 4 տոկոս

4. փոքր ու միջին բիզնես -20,3 տոկոս

5. ոռոգման և խմելու ջրերի համակարգը - 26 տոկոսով պակաս, քան նախորդ տարում:

2011թ. Հայաստան է ներկրվել 2077 մլն.խորանարդ մետր գազ, նախորդ տարվա 1765 մլն խորանարդ մետրի դիմաց: Գազի ոլորտում աճը կազմել է 312 մլն խորանարդ մետր, կամ 17,7 տոկոս: Առանձին սպառողների խմբերի մասով գազի սպառման աճը կազմել է.

1. էներգետիկա - 35,8 տոկոս

2. բնակչություն - 20,6 տոկոս

3. տարբեր սպառողների մասով - 15,6 տոկոս

4. ԱԳԼՃԿ - 13,7 տոկոս

Հանքարդյունաբերության ոլորտում 2011 թվականի ընթացքում արձանագրվել են հետևյալ ցուցանիշները.

Արդյունահանված հանքաքարը՝ բնեղեն արտահայտությամբ կազմել է 20,2 մլն տոննա, որը մոտ 10 տոկոսով ավելի է նախորդ տարվանից: Ընթացիկ տարում պղնձի խտանյութի արտադրությունը աճել է շուրջ 10 տոկոսով , մոլիբդենինը՝ 15 տոկոսով, բազմետաղային խտանյութի արտադրանքը՝ 9,2 տոկոսով, ցինկինը՝ 9,2 տոկոսով:

Հանրապետությունում արտադրվել է 1266 կգ ոսկի, որը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 30 տոկոսով: Ընդհանուր առմամբ հանքարդյունաբերության ոլորտում ապրանքային արտադրանքը կազմել է մոտ 186,5 մլրդ դրամ, որը 19,5 տոկոսով ավելի է նախորդ տարվանից:

Ընթացիկ տարում տրվել է հանքարդյունահանման 45 լիցենզիա, որոնցից 3-ը՝ մետաղական հանքարդյունահանման:

2011 թվականի ընթացքում տրվել է ուսումնասիրության 66 լիցենզիա, որոնցից 7՝ մետաղական հանքավայրերի համար:

2011 թվականի ընթացքում նախարարության նախաձեռնությամբ ընդունվել են կառավարության և վարչապետի 90 որոշումներ: Ընդունվել է նաև «ՀՀ ընդերքի մասին» օրենսգիրքը, փոփոխություններ են կատարվել նաև 9 օրենքներում: Ասուլիսի ավարտին նախարարը շնորհավորեց բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթեց առողջություն ու բեղմնավոր տարի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասին
Ամենադիտված