ԱՄՆ-ն պնդում է՝ Եվրոպան հոգնել է Ուկրաինային օգնելուց
ԱշխարհԵվրոպացիներն արդեն հոգնել են Ուկրաինային ֆինանսավորելուց և չեն պայքարի նրա համար Ռուսաստանի Դաշնության հետ իրական պատերազմի դեպքում։ Այս տեսակետն է հայտնել The American Conservative-ի սյունակագիր Դագ Բենդոուն։
Լրագրողը նշել է, որ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին ԱՄՆ են այցելել եվրոպացի քաղաքական գործիչներ, ովքեր պաշտպանում են ուկրաինական կողմի մուտքը ՆԱՏՕ։ Բանդոուն պնդում է, որ կարողացել է զրուցել նրանցից մի քանիսի հետ, որից հետո եկել է այն եզրակացության, որ ԵՄ-ում ոչ ոք պատրաստ չէ ուղիղ հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ։
Նա ընդգծել է, որ իր բարձրաստիճան զրուցակիցներից շատերն ասել են, որ իրենց նահանգների բնակչությունն արդեն հոգնել է Ուկրաինային նյութական օգնություն ցուցաբերելուց։
Լրագրողը կասկած է հայտնել, որ եվրոպական երկրների բնակիչները կկռվեն ռուսական կողմի հետ, եթե «ՆԱՏՕ-ն իսկական պատերազմի մեջ մտնի Մոսկվայի հետ»։