Լավրովը բացահայտել է Լուկաշենկոյի՝ «Վագներ»–ի հետ կապված իրավիճակում օգնության առաջարկի մանրամասները
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 24-ի առավոտյան իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին օգնություն է առաջարկել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ կապված իրավիճակում։ Նման մանրամասներ է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ հեռախոսազրույցում Լուկաշենկոն առաջարկել է օգնել և փորձել խաղաղ ճանապարհով կարգավորել իրավիճակը՝ «մեծ արյունահեղությունից խուսափելու համար, որն անխուսափելիորեն տեղի կունենար, եթե ապստամբների ջոկատները շարունակեին շարժվել դեպի Մոսկվա»։
Ռուսաստանի ղեկավարը համաձայնել է Լուկաշենկոյի առաջարկին։ «Եվ արդյունքը գիտեք»,- եզրափակել է ռուս նախարարը։