Բորելը կոչ է արել ռազմավարություն մշակել Ռուսաստանում անկայունության դեպքում
ԱշխարհԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն ռազմավարություն է մշակելու Ռուսաստանում «անկայունության» դեպքում՝ հունիսի 24-ին Պրիգոժինի ապստամբությունից հետո։ Այս մասին ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել է Լյուքսեմբուրգում ԵՄ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ այժմ ԵՄ-ն նման ռազմավարություն չունի։
«Նման ռազմավարություն չի կարելի արագ մշակել, ընդամենը 24 ժամ է անցել։ Բայց հիմա մենք կաշխատենք դրա վրա, խորհրդակցություններ կանցկացնենք»,- ասել է Բորելը` պատասխանելով հարցին, թե ԵՄ-ն ունի՞ ռազմավարություն ապագայում Ռուսաստանում քաղաքական անկայունություն սկսվելու դեպքում։
Միևնույն ժամանակ Բորելն ընդգծել է, որ Բրյուսելում Պրիգոժինի ապստամբությունը համարում են «բացառապես Ռուսաստանի ներքին գործը» և «ոչ մի կապ չունեն դրա հետ»։