«Իրավիճակը դեռ կարող է փոխվել»․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ «Վագներ»–ի մասին
ԱշխարհՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի ապստամբության հետ կապված իրավիճակին և պատրաստ է արձագանքել Բելառուսում դրա վերատեղակայմանը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վիլնյուսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Նախ՝ դեռ վաղ է այս մասին հստակ ասել, քանի որ իրավիճակը դեռ կարող է փոխվել։ Երկրորդ՝ մենք հետևում ենք դրան, անհրաժեշտության դեպքում կարող ենք արագ արձագանքել»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելառուսում սկսել են ճամբարներ ստեղծել, որտեղ տեղակայվելու են «Վագներ»-ի մարտիկները։ Նշվում է, որ շինարարությունն ընթանում է երկրի Մոգիլյովի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանից 200 կիլոմետր հեռավորության վրա, սակայն նման մի քանի ճամբարներ կլինեն։