Կանադայում անտառային հրդեհների ծուխը հասել է Արևմտյան Եվրոպա
ԱշխարհԿանադայում անտառային հրդեհների ծուխը հասել է Արևմտյան Եվրոպա, հայտնում է Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ազգային ծառայությունը (Met Office) Twitter-ի իր միկրոբլոգում։
«Կանադայում անտառային հրդեհների ծուխը տեղափոխվել է Ատլանտյան օվկիանոսով և այժմ տեսանելի է Արևմտյան Եվրոպայում արբանյակային պատկերների վրա», - ասվում է օդերևութաբանական ծառայության հայտարարության մեջ:
Նշվում է, որ ծխի պատճառով առաջիկա մի քանի օրվա ընթացքում կարող է պայծառ արևածագ և մայրամուտ լինել։
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում անտառային հրդեհներ են մոլեգնում Կանադայում: Դրանք ընդգրկում են երկրի միանգամից մի քանի շրջաններ։