Ուկրաինայում առաջարկել են «Մայր հայրենիքի» արձանի փոխարեն «չեբուրեկիի» արձան կանգնեցնել
ԱշխարհՈւկրաինայում առաջարկել են «չեբուրեկիի» հուշարձան կանգնեցնել «Մայր հայրենիքի» հուշարձանի տեղում, որն ապամոնտաժվել է Լվովի մերձակա Բրյուխովիչի գյուղում։ Այս մասին սոցիալական ցանցերի իր էջերում հայտնել է Լվովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարի խորհրդական Օլեգ Ռադիկը։
«Կա գաղափար և կան հովանավորներ։ «Մայր հայրենիքի» հուշարձանի փոխարեն Բրյուխովիչիում կլինի «չեբուրեկիի» հուշարձան»,- ասվում է զեկույցում։
Տեղի բնակիչները գրառման մեկնաբանություններում դրական են արձագանքել որոշմանը` նշելով, որ այն կգրավի զբոսաշրջիկներին:
Ռուսական և խորհրդային պատմությանն առնչվող հուշարձանների ապամոնտաժումը, ինչպես նաև փողոցների անվանափոխությունը սկսվել է Ուկրաինայում 2015 թվականին։ Հանրապետությունում ակտիվորեն ապամոնտաժվել են կայսրուհի Եկատերինա II-ի, հրամանատար Ալեքսանդր Սուվորովի, բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի, Հայրենական մեծ պատերազմի հերոսների և այլոց հուշարձանները։