Գրետա Թունբերգը ժամանել է Կիև
ԱշխարհՇվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը ժամանել է Կիև և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Թունբերգը Ուկրաինա է ժամանել պատերազմի բնապահպանական հետեւանքների միջազգային աշխատանքային խմբի շրջանակներում: Պատվիրակության կազմում է նաև Շվեդիայի նախկին արտգործնախարար Մարգոթ Վալստրյոմը, Եվրախորհրդարանի փոխնախագահ Հայդի Հաութալան և Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը։
Հանդիպման մասնակիցները քննարկել են Կախովկա հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) պայթյունի հետևանքները։ Թունբերգը շնորհակալություն է հայտնել Զելենսկուն հրավերի համար։