Թուլացած Պուտինը մեծ վտանգ է. Բորել
ԱշխարհԵվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Պրիգոժինի ապստամբությունը թուլացրել է Կրեմլի իշխանությունը, և ԵՄ-ն պետք է պատրաստվի ավելի մեծ ռիսկերի՝ կապված Ռուսաստանում ավելի մեծ անկայունության հետ, գրում է BBC-ն։
«Ակնհայտ է, որ Պուտինն ավելի թույլ է դուրս գալիս այս ճգնաժամից։ Բայց թուլացած Պուտինը նույնպես մեծ վտանգ է։ Հետևաբար, մենք պետք է շատ լավ հասկանանք դրա հետևանքները... Պուտինը կորցրել է ուժի կիրառման իր մենաշնորհը, և, անկասկած, անկայուն Ռուսաստանը մեծ ռիսկ է»,- ասել է Բորելը Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից առաջ։