Պետդեպարտամենտում հայտարարել են, որ ԱՄՆ-ն իր զորքերը չի ուղարկի Ուկրաինա
ԱշխարհԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նա այսպես է մեկնաբանել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությունը, ով հնարավոր է համարել այս երկիր ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելը։
Ինչպես նշել է Միլլերը, Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շատ հստակ ասել է, որ ամերիկյան զորքերը չեն ուղարկվի Ուկրաինա: