Ուկրաինան հարգանք է պահանջել ՆԱՏՕ-ից
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ՆԱՏՕ-ից Ուկրաինայի նկատմամբ հարգանք է պահանջել դաշինքի անդամ երկրների ղեկավարների՝ «ՆԱՏՕ-ի բարձր չափանիշների» մասին հայտարարություններից հետո։ Պոդոլյակն այս պահանջով գրառում է կատարել Twitter սոցիալական ցանցում։
Պաշտոնյան հիշեցրել է, որ Ուկրաինայի զինված ուժերը «միակ բանակն է Եվրոպայում, որն ունի նման ինտենսիվության հակամարտություններում մասնակցելու իրական մարտական փորձ»։
«Այդ փաստերը պահանջում են առնվազն հարգանք դաշինքին անդամակցելու սեփական «բարձր չափանիշների» մասին խոսելիս»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահի խորհրդականը և կոչ է արել ՆԱՏՕ-ին երկխոսություն վարել Կիևի հետ «առանց իրավական և թղթային կազուիստիկայի»։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար