Ուկրաինան, Կանադան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան դատական հայց են ներկայացրել Իրանի դեմ
ԱշխարհՈւկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն հայտարարել է, որ Կիևը Կանադայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան հայց է ներկայացրել Իրանի դեմ՝ 2020 թվականի հունվարին ուղևորատար ինքնաթիռի խոցման պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինան և միջազգային համակարգող խմբի մյուս անդամները հայց են ներկայացրել Իրանի դեմ Արդարադատության միջազգային դատարան՝ PS752 չվերթի ինքնաթիռի խոցման պատճառով», - ասել է Նիկոլենկոն։
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-800 ինքնաթիռը խոցվել է 2020 թվականի հունվարի 8-ին։ Ավիավթարի հետևանքով զոհվել է 176 մարդ։ Դրանից մի քանի օր առաջ՝ հունվարի 3-ին, Իրաքում Բաղդադի մերձակայքում գտնվող մայրուղու վրա սպանվել էր իրանցի բարձրաստիճան զինվորական գեներալ Քասեմ Սոլեյմանին։
Սկզբում պաշտոնական Թեհրանը աղետի պատճառ էր հայտարարել շարժիչի անսարքությունը, սակայն ավելի ուշ խոստովանել, որ Boeing-ը խոցվել է Իրանի հակաօդային պաշտպանության կողմից։