Պուտինը Հնդկաստանի վարչապետին պատմել է Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Այս մասին հայտնում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության կայքը։
Նշվում է, որ Պուտինը Հնդկաստանի վարչապետին պատմել է Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին։ Կողմերը քննարկել են նաև երկրների միջև համագործակցությունը, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հնդկաստանի վարչապետը Ռուսաստանի ղեկավարին կոչ է արել դիվանագիտական լուծում գտնել և երկխոսել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ։