Զելենսկին նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ կլինի լուծել Մոսկվայի հետ հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով, երբ հասանելի լինեն 1991 թվականին ճանաչված սահմանները։ Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի՝ Կիև կատարած այցի ժամանակ Զելենսկին ասել է, որ 2022 թվականի փետրվարի 24-ի շփման գիծը «մեր սահմանները չեն»։ Սանչեսը, ելույթ ունենալով Գերագույն ռադայում, նշել է, որ միայն Կիևը կարող է սահմանել խաղաղ բանակցությունների պայմաններն ու ժամկետները։
«Ուկրաինան պատրաստ կլինի դիվանագիտության այս կամ այն ձևաչափին, երբ մենք իսկապես գտնվենք մեր սահմանների վրա... միջազգային իրավունքի համաձայն», - ասել է նա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու