Մասկը Twitter-ում նոր սահմանափակումներ է մտցրել
ԱշխարհԱմերիկացի ձեռներեց, Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտնել է, որ միկրոբլոգը ժամանակավորապես կսահմանափակի թվիթների քանակը, որոնք օգտատերը կարող է կարդալ օրվա մեջ։
Նա նշել է, որ դա կապված է «տվյալների հավաքագրման» դեմ պայքարի, ինչպես նաեւ «համակարգի մանիպուլյացիան» կանխարգելելու հետ։
Վերիֆիկացված օգտահաշիվները, որոնք ամսական 8 դոլար են վճարում կապույտ նշման համար, կկարողանան տեսնել օրական 6000 հրապարակում: Չվերիֆիկացված օգտատերերը կկարողանան տեսնել միայն 600 հրապարակում: Չվերիֆիկացված նոր օգտատերերը կկարողանան օրական դիտել ընդամենը 300 հրապարակում: