ՌԴ ԱԴԾ-ն կանխել է Ղրիմի ղեկավարի դեմ մահափորձը
ԱշխարհՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, որ կանխել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի դեմ մահափորձը։ Ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, ով, ըստ ԱԴԾ-ի, «հավաքագրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից»: Ռուսական հետախուզական ծառայությունների տվյալներով՝ նա ծրագրել է պայթեցնել Սերգեյ Ակսյոնովի մեքենան։
Պարզվել է, որ ձերբակալվածը ՌԴ քաղաքացի է՝ ծնված 1988 թվականին։ ԱԴԾ-ն նշում է, որ նա ավարտել է Ուկրաինայի տարածքում հետախուզադիվերսիոն գործունեության դասընթաց։
«2023 թվականի հունիսին Ղրիմի Հանրապետության տարածք է ժամանել օտարերկրյա հետախուզական ծառայության գործակալը և սկսել նախապատրաստվել ահաբեկչություն իրականացնելու, որը նա ծրագրել էր իրականացնել՝ պայթեցնելով հանրապետության ղեկավարի մեքենան։ Այնուամենայնիվ, նա չի հասցրել հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել, քանի որ նրան բերման են ենթարկել, երբ նա պայթուցիկ սարքը հանել է պահոցից», - հայտնել են ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնից:
Տղամարդը ձերբակալվել է։