Կլիմայի փոփոխության պատճառով ապագայում ավելի շատ մարդիկ կհայտնվեն սովի վտանգի տակ․ Թյուրք
ԱշխարհՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը կանխատեսել է, որ կլիմայի փոփոխության պատճառով ապագայում ավելի շատ մարդիկ կհայտնվեն սովի վտանգի տակ։ Նրա խոսքերը մեջբերում է France 24-ը։
Թյուրքը հիշեցրել է, որ բնական աղետները ոչնչացնում են դաշտերը, անասուններին ու էկոհամակարգերը, ինչի պատճառով որոշ քաղաքացիներ հայտնվում են անելանելի դրության մեջ։ Նրա խոսքով՝ գլոբալ տաքացման հետևանքով սովի վտանգի տակ գտնվող մարդկանց թիվը այս դարի կեսին կարող է աճել 80 միլիոնով։
Գերագույն հանձնակատարը քննադատել է համաշխարհային առաջնորդներին այն բանի համար, որ նրանք կլիմայական ճգնաժամի հետ կապված մտածում են միայն մոտ ապագայի մասին։ Նա կոչ է արել կառավարություններին դադարեցնել կարևոր որոշումների հետաձգումը և հրաժարվել հանածո վառելիքից: